Վարչապետ. Գազի և էլէներգիայի սակագները կարող են վերանայվել որոշակի բիզնես ոլորտների համար

Վարչապետ. Գազի և էլէներգիայի սակագները կարող են վերանայվել որոշակի բիզնես ոլորտների համար

PanARMENIAN.Net - Էլեկտրաէներգիայի և գազի սակագնի ձևավորման մասով առաջարկվել է փոխել մեթոդաբանությունը: Այս մասին ասել է ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե կառավարության նիստից հետո էլեկտրաէներգիայի և գազի մասով քննարկումից ինչ եզրակացության եկան:

«Մենք առաջարկել ենք սակագների մեթոդաբանությունը փոխել, տարանջատել սոցիալապես անապահովին ոչ սոցիալապես անապահովից»,-ասել է նա, մեջբերում է Tert.am-ը:

Կարապետյանի խոսքով՝ կարող է նաև հաշվի առնեն որոշակի բիզնես ոլորտների համար սահմանված սակագները:

«Մասնավորապես՝ ջերմոցներ, վերամշակող գյուղատնտեսական ձեռնարկությունների համար ստեղծել բարենպաստ պայմաններ»,-ասել է նա:

Սեպտեմբերի 14-ին վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է, թե ՀՀ տնտեսության վիճակը չափազանց ծանր է, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ. «Մեր տնտեսության վիճակը շատ ծանր է, չափազանց ծանր: Եթե ուզում ենք տնտեսության մեջ փոփոխություն անել, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Կոնկրետ քայլեր են ձեռնարկվելու՝ սոցիալական լարվածության իջեցմանն ուղղված, նաև բիզնեսի զարգացման առումով»: Նրա խոսքով, որոշելու են, թե տնտեսությունը որ ուղղությամբ է զարգանալու:

Կարդացեք նաև՝ Վարչապետ. Պետապարատի ծախսերը պետք է զգալի կրճատվեն

Վարչապետ. Մենք պատմության քննությունը բռնած պետություն ենք

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---