Արտերկրում բնակվող ՌԴ թոշակառուները խոստացված 5.000 ռուբլին չեն ստանա![]() 21 սեպտեմբերի 2016 - 12:39 AMT PanARMENIAN.Net - 2016-ին կենսաթոշակների երկրորդ ինդեքսավորման փոխարեն նախատեսված 5.000 ռուբլի միանվագ վճարը կստանան միայն ՌԴ տարածքում բնակվող թոշակառուները: Դա նախատեսված է Պետդումա ներկայացված օրինագծով: Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, արտերկրում բնակվում է մոտ 288.000 ՌԴ կենսաթոշակառու: Նրանց կենսաթոշակ ստանալու իրավունքը 1998-ին հաստատել է Սահմանդրական դատարանը: Ինչպես հայտնել են ՌԴ աշխատանքի և սոցպաշտպանության նախարարությունում, վճարման նպատակն է «պահպանել կենսաթոշակառուների եկամուտները ՌԴ համար բարդ իրավիճակում»: «Ռուսաստանում սպառողական գների աճն անդրադարձել է հենց թոշակառուների վրա, որոնք ապրում են Ռուսաստանում»,-հայտարարել է գերատեսչությունը, հայտնում է Meduza-ն: ՌԴ-ում մշտական բնակվող թոշակառուները 5.000 ռուբլի հավելավճար կստանան 2017-ի հունվարին: 44 մլն թոշակառուներին վճարում կատարելու համար դաշնային ծառայությունը ծախսելու է ավելի քան 221 մլրդ ռուբլի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |