Էրդողանը խոստացել է սատարել Ուկրաինայի նկրտումներին Ղրիմի հարցում![]() 21 սեպտեմբերի 2016 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, որ Անկարան չի հրաժարվի ՌԴ-ին Ղրիմի միացման հարցում իր դիրքորոշումից: Այդ մասին Էրդողանը հայտարարել է Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳՎ 71-րդ նստաշրջանում կայացած քաղաքական գործիչների հանդիպումների ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ղրիմի պատկանելության հարցը փակված է: Էրդողանը նշել է, որ Թուրքիան հետագայում ևս մտադիր է սատարել Կիևին Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում, ասվում է հաղորդագրության մեջ: Նա ասել է նաև, որ Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսումը չի անդրադառնա Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշման վրա նաև «Ղրիմի թաթարների իրավունքների խախտման» հարցում: 2014-ի մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե: Քվեարկության մասնակցած թերակղզու բնակիչների մեծ մասը արտահայտվեց Ռուսաստանին միանալու օգտին: Ավելի ուշ Ղրիմի Գերագույն խորհուրդը անկախություն հռչակեց: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ղրիմի ու Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը և դրանց` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ու Դաշնության նոր սուբյեկտների ինտեգրման անցումային շրջանի մասին դաշնային սահմանադրական օրենքը: Ուկրաինայի և մի շարք արևմտյան երկրների իշխանությունները հանրաքվեն ապօրինի են համարում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |