Կարապետյան. Աբրահամյանի կադրերից ազատվելու խնդիր չկա, գործում է պրոֆեսիոնալիզմի սկզբունքը![]() 21 սեպտեմբերի 2016 - 13:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կադրերից ազատվելու խնդիր չկա: Այս մասին հայտարարել էՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում: «Հովիկ Աբրահամյանի կադրերից ազատվելու խնդիր չկա: Կադրերը եթե փոխում ենք, ռեալ փոխում ենք, որպեսզի ինչ-որ խնդիր լուծենք»,- ասել է վարչապետը, մեջբերում է Panorama.am-ը: Հարցին, թե նոր կադրերն ի՞նչ սկզբունքով են ընտրվում, Կարապետյանը պատասխանել է. «Պրոֆեսիոնալիզմ»: Հարցին, թե հնարավո՞ր է ընդդիմությանն էլ առաջարկեք որևէ պաշտոն, վարչապետն ասել է «Եթե լավ մասնագետ լինի՝ ինչու ոչ»: Հարցին՝ արդյոք կոռուպցիայի դեմ պայքարելու եք Աբրահամյանի օրոք ստեղծած հակակոռուպցիոն խորհրդի միջոցով, վարչապետը պատասխանել է. «Այդ թվում: Ձեռնարկվելու են նաև այլ միջոցներ»: Սեպտեմբերի 14-ին վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է, թե ՀՀ տնտեսության վիճակը չափազանց ծանր է, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ. «Մեր տնտեսության վիճակը շատ ծանր է, չափազանց ծանր: Եթե ուզում ենք տնտեսության մեջ փոփոխություն անել, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Կոնկրետ քայլեր են ձեռնարկվելու՝ սոցիալական լարվածության իջեցմանն ուղղված, նաև բիզնեսի զարգացման առումով»: Նրա խոսքով, որոշելու են, թե տնտեսությունը որ ուղղությամբ է զարգանալու: Կարդացեք նաև՝ Վարչապետ. Գազի և էլէներգիայի սակագները կարող են վերանայվել որոշակի բիզնես ոլորտների համար ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |