Ագոյի խումբը հուլիսին կայցելի Հարավային Կովկասի երկրներ11 մայիսի 2007 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի Ագոյի խումբը հուլիսի սկզբում կայցելի Հարավային կովկասի երկրները` Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան, հայտարարել է ԵԽ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արիֆ Մամեդովը: Նրա խոսքերով, երեկ երեկոյան Ստրասբուրգում կայացել է Ագոյի խմբի նիստը, որի հիմնական թեմաներից էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Այդ կապակցությամբ, Ագոյի խմբի ներկայացուիչները խորհրդատվություններ են անկացրել Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ: Պայմանավորվել են Ագոյի խմբի տարածաշրջանային այցի վերաբերյալ:Հանդիպումների ընթացքում, մասնավորապես, Ադրբեջանում, հակամարտության կարգավորման գործընթացին զուգահեռ, քննարկվելու է հանրապետության կողմից ԵԽ-ի առջեւ պարտավորությունները եւ այլ հարցեր, հավելել է Արիֆ Մամեդովը, հաղորդում է Թրենդը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |