Կլինցևիչ. Թուրքիայի հետ «բարեկամությունը» բավականին պայմանական է21 սեպտեմբերի 2016 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ևս մեկ անգամ հավաստիացավ, որ Թուրքիայի հետ «բարեկամությունը» որոշակի սահմաններ ունի և բավականին պայմանական է: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության գծով փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչն` անդրադառնալով Էրդողանի խոսքերին Ղրիմի հարցում հետագայում ևս Ուկրաինային սատարելու մասին, հայտնում է Lenta.ru-ն: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, որ Անկարան չի հրաժարվի ՌԴ-ին Ղրիմի միացման հարցում իր դիրքորոշումից: Այդ մասին Էրդողանը հայտարարել է Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳՎ 71-րդ նստաշրջանում կայացած քաղաքական գործիչների հանդիպումների ժամանակ: Նա հավելել է նաև, որ Էրդողանը հազիվ թե հայտարարություններից առաջ անցնի Ուկրաինային սատարելու հարցում: «Էրդողանը հասկանում է, որ հակառակ դեպքում «ռիսկի է գնում»,-ասել է Կլինցևիչը` հիշեցնելով, որ ռուս-թուրքական հարաբերությունները նոր-նոր են սկսել կարգավորվել: «Բայց խոսքերը միշտ չէ որ զուտ հայտարարություն է: Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիայի նախագահը, պատկերավոր ասած, փորձում է մեկ դաշնամուրի վրա միաժամանակ մի քանի եղանակ նվագել»,-ասել է Կլինցևիչը: Նա նաև վստահություն է հայտնել, որ ՌԴ ԱԳՆ-ում արդեն ուշադրություն դարձրել են Էրդողանի խոսքերի վրա` «համապատասխան եզրակացություններ անելով»: Էրդողանը հայտարարել է նաև, որ Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսումը չի անդրադառնա Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշման վրա նաև «Ղրիմի թաթարների իրավունքների խախտման» հարցում: 2014-ի մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե: Քվեարկության մասնակցած թերակղզու բնակիչների մեծ մասը արտահայտվեց Ռուսաստանին միանալու օգտին: Ավելի ուշ Ղրիմի Գերագույն խորհուրդը անկախություն հռչակեց: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ղրիմի ու Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը և դրանց` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ու Դաշնության նոր սուբյեկտների ինտեգրման անցումային շրջանի մասին դաշնային սահմանադրական օրենքը: Ուկրաինայի և մի շարք արևմտյան երկրների իշխանությունները հանրաքվեն ապօրինի են համարում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |