Գլխավոր դատախազ. ԲՀԿ-ական թեկնածուի որդու մահը քաղաքական ենթատեքստ չունի![]() 21 սեպտեմբերի 2016 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Այս պահին հավաքված բավարար օբյեկտիվ տվյալները հիմք են տալիս խոսել Արշակ Գրիգորյանի ինքնասպանության մասին: Այս մասին հայտարարել էՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ խոսելով Գյումրիում ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան մասին: Նա տեղեկացրել է, որ ամբողջ գիշեր կատարվել են օպերատիվ, քննչական միջոցառումներ: «Ձեռնարկված միջոցառումները, հատկապես Վարդևան Գրիգորյանի որդու շրջապատի, մերջձավորների հարցաքննությունները թույլ են տալիս նաև հետևության հանգել, որ դա որևէ կերպ կապված չէ Գյումրիում ընթացող քաղաքական գործընթացների հետ», -հայտարարել է դատախազը՝ ընդգծելով, որ քաղաքական ենթատեքստ չկա Արշակ Գրիգորյանի մահվան մեջ, գրում է Panorama.am-ը: Ավելին, ըստ Դավթյանի, կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստը բացառող տեղեկություններ կան: Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ գլխի շրջանում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Ա. Գրիգորյանի դիակը։ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ ահազանգի հիման վրա ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ երիտասարդը հրազենային վնասվածքն ստացել է իրենց առանձնատան նկուղում արձակված կրակոցի արդյունքում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին (ինքնասպանության հասցնելը) և 235-րդ հոդվածի 1-ին մասերով (ապօրինի զենք կրելը)։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |