«Կալաշնիկով» կոնցեռնը մարտական ռոբոտ է ստեղծում![]() 21 սեպտեմբերի 2016 - 14:59 AMT PanARMENIAN.Net - «Կալաշնիկով» կոնցեռնը ներկայացրել է իր կողմից ստեղծվող մարտական ռոբոտի մարտավարական-տեխնիկական բնութագրերը, գրում է gazeta.ru-ն` RNS-ին հղումով: Կոնցեռնում հայտնել են, որ մարտական ռոբոտն իրենից ներկայացնում է թրթուռավոր զրահապատ մեքենա: Այն նախատեսված է որպես կրակային աջակցության կամ հետախուզության մեքենա օգտագործվելու համար: Այն նաև կարող է տեղափոխել զինամթերք, տարհանել վիրավորներին, իրականացնել պահակապարեկային ծառայություն: Ռոբոտը կարող է հայտնաբերել թիրախները մինչև 2.500 մետր հեռավորության վրա: Պասիվ պայմաններում այն կարող է առանց լիցքավորման աշխատել մինչև 10 օր: Մինչև այս «Սորատնիկի» բնութագրերը գաղտնի էին պահվում: Ավելի վաղ «Կալաշնիկով» ընկերություն է այցելել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որտեղ նրան ծանոթացրել են կոնցեռնի մի շարք նորույթներին: «Պետության ղեկավարը զննել է կոնցեռնի կողմից մշակվող մարտական ռոբոտները, որոնք այս տարի առաջին անգամ ներկայացվել են «Արմիա-2016» (Армия-2016) համաժողովի ընթացքում: Դրանցից մեկը՝ «Սորատնիկ» (Соратник) ավտոմատացված համակարգը, ստեղծվել է պաշտպանության նախարարության պատվերով»,- ասված է հաղորդագրության տեքստում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |