ԶԼՄ-ներ. Թուրքիայում զինված հարձակում է իրականացվել Իսրայելի դեսպանատան վրա21 սեպտեմբերի 2016 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երկու անհայտ փորձել է ներխուժել Իսրայելի դեսպանատուն, նրանցից մեկը սպանվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը NTV հեռուստաալիքի վրա հղումով: Սեպտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի ԱԳՆ-ում պատրաստվում են Իսրայելում առաջին դեսպանին նշանակել հարաբերությունների վերականգնումից հետո: Ըստ հայտնի տեղեկատվության, երկու մարդ է մոտեցել Իսրայելի դեսպանատանը բողոք հայտնելու նպատակով: Երբ դիվանագիտական ներկայացուցչության պահնորդական ծառայության աշխատակիցները հրահանգել են նրանց հեռանալ շենքի մոտից, կրակոցներ են լսվել: Հարձակվողներից մեկը սպանվել է, երկրորդը վիրավորվել դեսպանատուն ներխուժելու փորձի ժամանակ: Դեսպանատան աշխատակիցները թաքստոցում են: 2015-ի վերջում ԶԼՄ-ները հայտնեցին, որ Իսրայելն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման նախագիծ են պատրաստել, որը ներառում է դեսպանների վերադարձը և իսրայելյան բնական գազի առաքումը նախատեսող կետեր` բավարարելու համար ներքին պահանջարկն ու տարանցումը եվրոպական շուկա: Երկրները նախկինում համարվել են ռազմավարական գործընկերներ, սակայն հեռացան, երբ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եվրոպական ինտեգրումից շեղվեց դեպի արաբամահմեդական աշխարհ: Փոխադարձ սառեցման գագաթնակետը «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպն էր, երբ 2010-ին իսրայելցիները կասեցրին Գազայի հատված ուղևորվող թուրքական նավերի առաջխաղացումը` սպանվեց 9 թուրք:Այս միջադեպից հետո պաշտոնական Անկարան դիվանագիտական հարաբերությունները հասցրել էր նվազագույնի և սառեցրել ռազմական և առևտրային ոլորտում կնքված պայմանագրերը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |