ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար. Աջակցում ենք ՀՀ և իր հարևան երկրների համար խաղաղ ապագա կառուցելուն![]() 21 սեպտեմբերի 2016 - 15:33 AMT PanARMENIAN.Net - ՄԹ Եվրոպայի և Ամերիկաների հարցերով նախարար, Խորհրդարանի անդամ Ալան Դունկանը շնորհավորել է հայ ժողովրդին՝ երկրի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ: Սըր Ալան Դունկանն ասել է. «Միացյալ Թագավորությունը սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, որը հինավուրց պատմություն ունեցող երիտասարդ երկիր է: Մենք սերտորեն գործակցում ենք Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ՝ ժողովրդավարական և կառավարման բարեփոխումներ խթանելու և մեր տնտեսական ու մշակութային կապերը հզորացնելու նպատակով: Մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը նպաստելուն, Հայաստանի և իր հարևան երկրների համար խաղաղ ու բարեկեցիկ ապագա կառուցելուն: Ես ուրախ եմ կառավարության անունից շնորհավորանքներ հղել հայ ժողովրդին՝ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ»: 1991-ի սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան օրը: Հայ ժողովուրդը կրկին իրավունք ստացավ ինքնուրույն կառուցել իր ապագան, լինել իր հողի տերը, վերագտավ վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք բերեց 1918-ին: 1991-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը համազգային հանրաքվեում քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանի անկախ պետության ստեղծման օգտին: Քաղաքացիների 95%-ը, որոնք ունեին ձայնի իրավունք, «այո» ասացին անկախությանը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը երկիրը հռչակեց անկախ պետություն: Կարդացեք նաև՝ Շնորհավորանքներ Պուտինից, Օբամայից, Օլանդից, Սի Ծինփինից. ՀՀ-ն կարող է հպարտանալ իր անցած ճանապարհով ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |