Նալբանդյանը նախագահել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստը![]() 22 սեպտեմբերի 2016 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի օրը, Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբելայի նիստը նախագահել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի նախագահությամբ կայացած նիստին ելույթներով հանդես եկան մի շարք երկրների ղեկավարներ։ Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ կենտրոնակայանում կայացավ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի բացման արարարողությունը, որին մասնակցեց ՀՀ պատվիրակությունը՝ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ։ Ասամբլեայի 71-րդՆստաշրջանի բացման արարողությանը ելույթներով հանդես են եկել ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, մի շարք այլ երկրների ղեկավարներ։ Նույն օրը Նալբանդյանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Օբամայի նախաձեռնությամբ անցկացված Փախստականների հարցերին նվիրված գագաթաժողովին։ Գագաթաժողովի համակազմակերպիչներն էին Հորդանանի, Մեքսիկայի, Գերմանիայի, Եթովպիայի, Շվեդիայի և Կանադայի ղեկավարները ու ՄԱԿ գլխավոր քարտուղարը։ Գագաթաժողովի մասնակիցները քննարկել են փախստականներին օժանդակելու ուղիները, նրանց կարիքների գնահատման ու համատեղ ջանքերով միգրացիոն ճգնաժամի հաղթահարման հնարավորությունները։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |