ԱՄՆ-ն մտադիր է ընդլայնել ռազմական գործակցությունն Ադրբեջանի հետ22 սեպտեմբերի 2016 - 10:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարարի ՌԴ, Ուկրաինայի և Եվրասիայի գծով օգնական Մայքլ Քարփենթերն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Բաքվի համար կարևոր է ռազմական գործակցության ընդլայնումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վրա հղումով: Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ ԳՎ 71-րդ նստաշրջանի շրջանակում: «Մայք Քարփենթերը գոհունակություն է հայտնել պաշտպանության ոլորտում Ադրբեջանի և ԱՄՆ միջև գործակցության մակարդակի վերաբերյալ: Անդրադառնալով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև հաջող խորհրդակցություններին, որոնք տեղի են ունեցել ընթացիկ տարվա մարտին` Քարփենթերը կարևորել է գործակցության ընդլայնումն այդ ոլորտում»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտարարել էր, որ ԱՄՆ դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում չի փոխվել: Նա նաև հայտնել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հանդիպում է ակնկալվում է նաև ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հավելել է նաև, որ ԱՄՆ-ն կարևորում է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: «Մենք գտնում ենք, որ հակամարտող կողմերը պետք է պարբերաբար հանդիպեն ու աշխատեն այդ ուղղությամբ` հանուն տարածաշրջանի կայունության, խաղաղության և բարեկեցության»,-ասել էր նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Բագրատ սրբազան․ Եթե ամեն ինչ իրենց համար հանգիստ է, ինչո՞ւ են ԱԺ աշխատանքը նվիրում շարժմանը Նա ասել է նաև, որ առաջիկա օրերին կտրվեն բոլոր բացատրությունները Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը |