Վարդան Օսկանյանն Ստարսբուրգում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

PanARMENIAN.Net - Մայիսի 11-ին Ստրասբուրգում կայացել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագհների հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, հանդիպմանը քննարկվել է կարգավորման բանակցությունների սեղանին դրված փաստաղթղթի էությունը: «ՀՀ ԱԳՆ ղեկավարն ու միջնորդները ճշտել են նաեւ այցելությունների ժամանակացույցը: Հունիսի 5-ին ԵԱՀԿ գործող նախագահի Երեւան ժամանելուց առաջ տարածաշրջան կայցելեն համանախագահները, ինչից հետո հնարավոր է կայանա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Բոլոր այդ այցելությունները կարող են դառնալ նախապատրաստություն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման համար Սանկտ-Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում հունիսի 8-10»,- ասել է Կարապետյանը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---