Հարցում. Ֆրանսիացիների կեսից ավելին դեմ է փախստականների ներհոսքին22 սեպտեմբերի 2016 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիացիների կեսից ավելին` 57%-ը դեմ է, որ Ֆրանսիան ընդունի Եվրոպա եկած փախստականների իր բաժինը: Այդ են վկայում Elabe ընկերության կողմից BFM TV պատվերով իրականացված հարցման արդյունքները: Այդ արդյունքը գործնականում անփոփոխ է մնացել 2015-ի սեպտեմբերին անցկացված նմանատիպ հարցման արդյունքների համեմատ, հայտնում է ՌԻԱ Նովոստին «Ֆրանս պրեսի» վրա հղումով: Բացի այդ, 10 ֆրանսիացիներից 8-ը (76%) հավանություն է տալիս Կալեում փախստականների տարերային առաջացած ճամբարի ոչնչացմանը: Եվրոպան ամենալուրջ միգրացիոն ճգնաժամն է ապրում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որի պատճառն առաջին հերթին զինված հակամարտություններն ու տնտեսական խնդիրներն են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում: Ըստ Frontex գործակալության տվյալների, 2015-ին Եվրոպա է եկել 1,8 մլն ներգաղթյալ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |