Ցուկերբերգը $3 մլրդ կներդնի հիվանդությունների դեմ պայքարի համար22 սեպտեմբերի 2016 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և նրա կինը` Պրիսցիլլա Չանը մտադիր են առաջիկա 10 տարում $3 մլրդ ներդնել բոլոր գոյություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարին միտված հետազոտական նախագծի մեջ: Նրանք այդ մասին հայտարարել են սեպտեմբերի 21-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Այդ նախաձեռնությունն ուղղված է մանկական տարիքից բոլոր հնարավոր հիվանդությունների վերահսկման, կանխարգելման և բուժման մեթոդների մշակմանը: Մասնավորապես, նշված գումարից 600 միլիոն դոլարը կհատկացվի հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման միջոցների մշակման հետազոտական կենտրոնի ստեղծմանը: Համալիրը կտեղակայվի Սան Ֆրանցիսկոյում և կմիավորի առաջատար կենսաինժեներներին ու բժշկության լավագույն մասնագետներին: Նոր կենտրոնի առաջին նախագծերից կլինի հատուկ չիպի մշակումը, որը կկարողանա «ախտորոշել ցանկացած ինֆեկցիոն հիվանդություն և հետևել արյան շրջանառությանը», ինչպես նաև «բջիջների ատլասի» ստեղծմանը: Այն կներառի մարդու օրգանիզմի բոլոր հնարավոր բջիջների և նրանց տարբեր վիճակների նկարագրությունը` նոր դեղամիջոցների ստեղծումը դյուրացնելու նպատակով: «Մենք ծախսում ենք 50 անգամ ավելի հիվանդներին բուժելու համար, քան ներդնում ենք հետազոտությունների մեջ, որոնք միտված են նրան, որ մարդն ընդհանրապես չհիվանդանա»,-ասել է Ցուկերբերգը: Նախատեսվում է նոր բուժտեխնոլոգիաների, թեստերի ու պատվաստանյութերի մշակում, ինչպիսիք են Էբոլան, Զիկա վիրուսն ու ՁԻԱՀ-ը: Ցուկերբերգը հույս է հայտնել, որ բոլոր դրված նպատակները կյանքի կկոչվեն արդեն ընթացիկ հարյուրամյակի ավարտին: 2015-ին Ցուկերբերգն ու Չանը խոստացան մինչև կյանքի վերջը բաժանել Facebook-ի բոլոր բաժնետոմսերը բարեգործական նպատակներով: Որպես հիմնական թիրախներ մատնանշվել են անհատական ուսուցումը, հիվանդությունների բուժումը, մարդկանց միավորումը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |