Հայաստանում ընթանում են Ազգային Ժողովի ընտրություններ

PanARMENIAN.Net - Հայաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություներ: Տեղական ժամանակով ժամը 8:00-ին (GNT+ 4) բացվել են 1923 ընտրատեղամասեր: Հայաստանի ոստիկանության տվյալներով, ընտրություններին մասնակցում են շուրջ 2 միլիոն 285 հազար 830 ընտրողներ: Վերջին սոցիոլոգիական հարցումների տվյալները վկայում են, որ ընտրազանգվածի ակտիվությունը խորհրդարանական ընտրություններում կկազմի 60-70 տոկոս: ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի համաձայն, քվեարկությունը անց է կացվում միայն երկրի տարածքում` արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիները չեն կարողանա օգտվել իրենց ձայնի իրավունքից:



Խորհրդարանի 131 տեղի համար (90-ը կուսակցական ցուցակներով եւ 41-ը միամանդատային տարածքներում) կպայքարեն 22 կուսակցություններ եւ մեկ քաղաքական դաշինք: Խորհրդարան անցնելու համար կուսակցությունը պետք է հավաքի ընտրողների 5 տոկոսից ավելին, դաշինքները` 7 տոկոս:



Ընտրությունների օրը հասարակական կարգը կպահպանեն իրավապահ մարմինների շուրջ ութ հազար աշխատակիցներ: Քվեարկության ընթացքին հետեւում են 755 դիտորդներ 6 միջազգային կազմակերպություններից եւ 13 333 դիտորդներ 50 տեղական կազմակերպություններից:



Քվեարկության նախնական արդյունքները Հայաստանի ԿԸՀ-ն կհաղորդի արդեն կիրակի օրը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---