Վարչապետը կոչ է արել վերջ տալ «պրիմիտիվ գողությանը»![]() 22 սեպտեմբերի 2016 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կոչ է արել վերջ տալ գողությանը: Երբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է էլեկտրոնային եղանակով ավիատոմսերի գնման համակարգը, վարչապետ Կարապետյանը հայտարարել է, որ ամեն անգամ բարդ եղանակներ են մշակվում պետական միջոցները խնայելու համար: «Պրիմիտիվ գողությունը վերացրեք», - դիմելով կառավարությանը՝ ասել է վարչապետը, մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը: Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում սկսվել են 2017 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումները:Կարեն Կարապետյանը նշել է, որ պետք է արմատապես վերանայել պետական ապարատի առջև դրված խնդիրները, չափելի արդյունքների միջոցով ստուգել իրականացվող աշխատանքի արդյունավետությունը: Վարչապետի խոսքով՝ պետական ապարատի ծախսերը պետք է կրճատել զգալիորեն և տնտեսումների հաշվին ապահովել անհրաժեշտ գործառույթների պատշաճ կազմակերպումը, ինչը, սակայն, որևէ կերպ չպետք է անդրադառնա աշխատանքի արդյունավետության վրա և չպետք է իրականացվի աշխատանքի որակի հաշվին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |