Ավիատոմսերի գներն ամանորի արձակուրդի օրերին. Օդանավակայանի ուսումնասիրության արդյունքները

Ավիատոմսերի գներն ամանորի արձակուրդի օրերին. Օդանավակայանի ուսումնասիրության արդյունքները

PanARMENIAN.Net - Ամանորի տոներին Երևանն ավելի շատ համակցող չվերթներ կունենա, քանի որ Երևան չվերթներ իրականացնող շատ ավիաընկերություններ ավելացնում են իրենց չվերթների հաճախականությունները և ուղղությունները:

«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունը կատարել է ավիաընկերությունների կողմից առաջարկվող երկկողմ ավիատոմսերի 2016թ. դեկտեմբերի 27-ից 2017թ. հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածի գների ուսումնասիրություն և ներկայացրել հանգստի առավել պահանջված ուղղությունների երկկողմանի տոմսերի արժեքները 2016թ. դեկտեմբերի 27-ից 2017թ. հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածի համար:

Նշվում է, որ այդ ժամանակահատվածում դեպի Բարսելոնա հետադարձով տոմսը կարժենա $362, Հռոմ՝ $301, Փարիզ՝ $373, Վիեննա՝ $296, Աթենք՝ $356, Լոնդոն՝ $442, Պրահա՝ $349, Լոս Անջելես՝ $747, Նյու Յորք՝ $536, Պեկին՝ $359, Դուբայ՝ $275:

Նշված գներն ակտուալ են սեպտեմբերին ամրագրելու դեպքում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---