Շտայնմայեր. Սիրիան առնվազն 3-7 օրով թռիչքներից զերծ գոտի պետք է հայտարարվի

Շտայնմայեր. Սիրիան առնվազն 3-7 օրով թռիչքներից զերծ գոտի պետք է հայտարարվի

PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կոչ է արել թռիչքներից զերծ գոտի հայտարարել Սիրիան 3-7 օրով: Այդ մասին ասվում է նրա հայտարարության մեջ:

«Իրավիճակը Սիրիայում ռիսկային է: Եթե հրադադարի էլի ինչ-որ շանս կա, ապա միայն որոշակի ժամկետով` առնվազն 3, կամ 7 օրով թռիչները Սիրիայի երկնքում ամբողջապես արգելելով»,-ասել է նա:

Ըստ նրա, «դա պայմաններ կստեղծի միջազգային պայմանավորվածությունների կատարման համար» և թույլ կտա «կողմերին վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ` քննարկելով Սիրիայում անցումային կառավարության ստեղծումը»:

Նա հավելել է, որ եթե առաջարկն ընդունվի, «ՄԱԿ-ը կկարողանա վերսկսել հումանիտար բեռների առաքումը կարիքավորներին», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սեպտեմբերի 19-ին Բաշար Ասադի ուժերը հայտարարեցին հրադադարի շուրջ համաձայնությունից դուրս գալու մասին, որից մի քանի ժամ անց ընդդիմության կողմից գրավված Հալեպի թաղամասերը ռմբակոծվեցին: ՌԴ ներկայացուցիչները հայտարարեցին, որ ԱՄՆ և նրանց կոալիցիայի կողմից Սիրիայի կառավարական ուժերի ռմբակոծումը սեպտեմբերի 17-ին հարվածի տակ դրեց հրադադարի մասին համաձայնությունը:

Հրադադարը Սիրիայում հաստատվել էր սեպտեմբերի 12-ի մայրամուտին, երբ մեկնարկեց մահմեդական Ղուրբան Բայրամ տոնը: Հրադադարը սահմանվել է ըստ ԱՄՆ և ՌԴ պայմանավորվածության և տևելու 10 օր, որին պետք է հաջորդեն երկու երկրների օդային գործողությունները ջիհադական խմբավորումների դեմ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---