ԳՈւՄ-ի շուկայի տաղավարների 80%-ը բարձր ռիսկային են. Միսը հակասանիտարական պայմաններում է պահվում22 սեպտեմբերի 2016 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Երևանի ԳՈՒՄ-ի շուկայի տաղավարների 80%-ը բարձր ռիսկային գոտում են և այնտեղ վաճառվող միսը վտանգ է ներկայացնում սպառողների առողջության համար: Այս արդյունքը ներկայացրել է Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնը` 50-ից ավելի տաղավարում սեպտեմբեր ամսին իրականացրած ուսումնասիրության արդյունքում: Կենտրոնը գործում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կազմում: «Իրացման կետերից 28-ում միսն իրացվում է ոչ սանիտարահիգիենիկ պայմաններում, որոնք չունեն անգամ սառնարան, չկան նաև լվացվող և ախտահանվող մակերեսներ, մսեղիքը տեղափոխվում է սննդի համար չնախատեսված, կեղտոտ ստվարաթղթե արկղերով կամ կեղտոտ պարկերով, պահպանվում է աղբամանների կողքին, միջատներն ունեն անմիջական հասանելիություն մսեղիքին, իսկ որոշ դեպքերում մսեղիքն անգամ դրված է ասֆալտին»,- տեղեկացվում է կենտրոնի հաղորդագրությունում: Իրացման կետերից 20-ում կա սառնարան, բայց մսեղիքը պահպանվում է նաև սառնարանից դուրս, հաճախ` սառնարանների վրա դրված փայտե տախտակների վրա: Ըստ կենտրոնի` հաճախ սառնարանները ձևական բնույթ են կրում և միացված չեն: Նշված կետերում ևս ռիսկի մակարդակը բարձր է և չի երաշխավորվում սպառողների առողջության պաշտպանությունը: Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ մսեղիքի տեղափոխումն իրականացվում է հակասանիտարական պայմաններում, դրա համար չնախատեսված մեքենաների կեղտոտ բեռնախցիկներով: Ավելին, անասնաբուժասանիտարական փորձաքննության կտրոնի վրա հաճախ չկա անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի համարը: Մթերքի որակի և անվտանգության խախտումներից բացի ուսումնասիրությունը հայտնաբերել է նաև էխինոկոկոզ հիվանդության տարածման ռիսկ: Ստացված արդյունքները համեմատվել են նախորդ տարիներին կենտրոնի կողմից իրականացված ուսումնասիրությունների տվյալների հետ, և արձանագրվել է բացասական միտում. բարձր ռիսկային տաղավարները պակասելու փոխարեն ավելացել են: Մինչև լիազոր մարմնի կողմից համապատասխան խնդրի կարգավորումը և նշված թերությունների վերացումը՝ կենտրոնը սպառողներին հորդորում է զերծ մնալ նմանատիպ պայմաններում իրացվող մսի և սպանդային մթերքների ձեռքբերումից, միս և մսամթերք ձեռք բերել միայն հիգիենիկ պայմաններ ունեցող վաճառակետերից, որոնք ապահովված են սառնարանով, որում պահպանվում է համապատասխան ջերմային ռեժիմը, և ուշադրություն դարձնել, որ վաճառակետում առկա լինի անասնաբուժասանիտարական փորձաքննության վկայականը՝ համապատասխան ուղեկցող փաստաթղթի համարով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին Ալիևը հայտարարել է, թե հայաթափված Ստեփանակերտը սեպտեմբերից սկսելու են բնակեցնել Նա հավելել է, թե առաջինը կտեղափոխվեն «Ղարաբաղյան համալսարանի ուսանողներն ու դասախոսները» |