Իրաքի բանակն ազատագրել է ԻՊ-ից Մոսուլի մատույցները22 սեպտեմբերի 2016 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Իրաքի բանակայիններն ազատագրել են «Իսլամական պետության» գրոհայիններից Մոսուլի մատույցներում գտնվող Շերգաթ քաղաքի կենտրոնական շրջանները: Մոսուլը համարվում էր ԻՊ այսպես կոչված «մայրաքաղաքը»: Բանակը շարունակում է պատրաստվել 2014-ից ի վեր Մոսուլը վերահսկող ահաբեկիչների դեմ գործողության վճռական փուլին: Շերգաթը, որը Մոսուլից 100 կմ հեռավորության վրա է գտնվում, ռազմավարական նշանակություն ունի, քանի որ քաղաքի մոտով են անցնում դեպի Քայրա ռազմակայան տանող ուղիները, որը պետք է ապագա հարձակման հարթակը դառնա: Բանակը սուննի ցեղերի և կոալիցիայի ՌՕՈւ աջակցությամբ հսկողության տակ է առել Շերգաթի վարչական շենքերն ու հոսպիտալը: Շենքերում մնացել են 3-4-հոգանոց փոքր խմբեր, որոնց հետ մարտերը շարունակվում են: Գործողության ժամանակ ոչնչացվել է 33 գրոհային, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Գործողությունը Շերգաթում սկսվել է սեպտեմբերի 20-ին և չի հանգեցրել բնակիչների զանգվածային փախուստի քաղաքից: Մոսուլում ԻՊ տիրապետության տակ է մնում ավելի քան 1 միլիոն բնակիչ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա OVIO-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա |