Վարչապետ. «Վեդի Ալկո»-ն պարտավորությունները չի կատարում, հնարավոր է պետկառավարում22 սեպտեմբերի 2016 - 13:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիր նիստում հանձնարարական է տվել գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին՝ կապված խաղողի գնման գործընթացի կազմակերպման հետ: Վարչապետի խոսքով՝ Հայաստանում ամեն տարի խաղողի մթերման խնդիր է առաջանում, ուստի պետք է հայեցակարգ մշակել: «Այսօր ակտուալ խնդիր կա Աղավնաձոր գյուղում, որտեղ «Վեդի Ալկո»-ն ունի պարտավորություններ, որը չի կատարել: Մենք քննարկում ենք տարբեր տարբերակներ, թե ինչպես այդ խնդիրը լուծել, այդ թվում՝ պետությունը ֆինանսավորում է և ամբողջ կառավարումը վերցնում է իր վրա: Ես համոզված եմ, որ պետությունը լավագույն և էֆեկտիվ կառավարիչը չէ, բայց այս պահին մենք որոշակի կերպով նոր մշակույթ պետք է ներգրավենք», - ասել է վարչապետը, գրում է Panorama.am-ը: Նա նաև հայտնել է, որ այլ տարբերակ էլ կա՝ ամենօրյա հսկողություն սահմանել գործընթացի նկատմամբ. «Մենք մեր վերամշակող գործարաններում ունենք բավականին ժանգոտած կառավարման համակարգ»: Մինչ այս աղավնաձորցիները բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացրել, փողոցներ փակել, մոտ մեկ ամիս առաջ էլ գյուղ էր այցելել վարչապետ Հովիկ Աբրահամյանը և խոստացել, որ հարցը կլուծվի: Սեպտեմբերի 1-ին գյուղացիները փակել էին դպրոցը՝ աշակերտներին թույլ չեն տալիս ներս մտնել: Խնդիրը հիմնականում «Վեդի Ալկո» ընկերության հետ է կապված, որը տասն ամիս առաջ մթերումներ է կատարել այստեղ: Գյուղապետարանի տվյալներով՝ մոտ 140 միլիոն դրամի մասին է խոսքը: Այլ գործարաններ ևս որոշակի պարտքեր ունեն, բայց հիմնական պարտքը «Վեդի Ալկո»-ինն է: Գործարանի տնօրենը նշել էր, որ իրենք ստիպված են եղել մթերել խաղողը՝ վարչապետի և գյուղնախարարի հորդորներով, և գումար չունեն վճարելու համար: Նա ասել է, որ իրենք նախապես էլ գյուղացիներին տեղեկացրել էին, որ վճարումը կարող է երկար ժամանակ ձգձգվել: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |