2017-ից կձևավորվի ԵԱՏՄ թվային հարթակը. Էլեկտրոնային ծառայություններ կմատուցվեն22 սեպտեմբերի 2016 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների զարգացման աստիճանը նպաստում է արդյունավետ աշխատանքին և բարեփոխումների արագ ու որակյալ իրականացմանը, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամակցության հետ կապված: Այս մասին հայտարարել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը սեպտեմբերի 22-ին Երևանում մեկնարկած ԵԱՏՄ անդամ երկրների Տեղեկատվականացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության գծով խորհրդատվական կոմիտեի երկրորդ նիստի ժամանակ: ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացում են, որ Խորհրդատվական կոմիտեի երկրորդ նիստում սահմանվել է խորհրդատվական կոմիտեին կից աշխատանքային խմբերի կազմը, որը ներառում է լիազորված մարմինների ներկայացուցիչների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակիցների և ԵԱՏՄ անդամ պետությունների փորձագետների։ Ուսումնասիրվել է նաև ծրագրերի գրասենյակի ստեղծման հարցը, որը կհամակարգի ինտեգրված ծրագրերի գործունեությունը։ ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանն էլ հայտնել է, որ ինտեգրված համակարգի հիման վրա 2017թ.-ից ձևավորվելու է ԵԱՏՄ թվային հարթակը, որը թույլ կտա ծառայությունները մատուցել էլեկտրոնային եղանակով. «Ինտեգրված համակարգն օգտագործվելու է որպես հիմք՝ ապրանքների տեղափոխման ընթացքը հսկող համակարգ ստեղծելու համար»։ Նախատեսվում է ներդնել նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների նույնականացման և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միջպետական համակարգեր։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |