Մարզահամերգային համալիրի գույքի գնման համար բյուջեից 1 մլրդ դրամ կհատկացվի22 սեպտեմբերի 2016 - 14:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը Կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում ներկայացրել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից ավելի քան 1 մլրդ դրամի շարժական և անշարժ գույք գնելու վերաբերյալ նախագիծը։ Այս նպատակով, ըստ առաջարկի, վարչությանն ավելի քան մեկ միլիարդ դրամ պետք է հատկացվի: Մարզահամերգային համալիրը ճանաչվել է սնանկ ու վերանվանվել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ: Կառավարությունը պատրաստվում է բյուջեի միջոցներից գնել սնանկացած ՊՈԱԿ-ի գույքը և այն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել նորից նրան: A1plus.am-ը մեջբերել է վարչապետի դիտողությունը. «Այդ միլիարդները ի՞նչ շարժական տեխնիկա է: Ես հասկանում եմ, որ դա բեռ է ու բարդ է բիզնես ծառայության համար, սակայն այլ տարբերակ չունենք, մենք պետք է ճիշտ կառավարիչ ունենանք: Ամբողջ աշխարհում համալիրները փող են աշխատում: Այս ոլորտը պետք է տանք մի կառավարչի, ասենք՝ մեզնից փող մի ուզի, հլը մի բան էլ դու շահույթ ունեցի ու մի հատ էլ հարկ տուր»: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |