Աչքի շարժական հիվանդանոց՝ Սյունիքում. Զննումներ, վիրահատություններ են արվում![]() 22 սեպտեմբերի 2016 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Հայկական ակնաբուժության նախագծի շրջանակում երրորդ ամիսն է, ինչ ակնաբուժական աշխատանքներ են կատարվում Սյունիքի մարզում: Ծրագրի շրջանակնում մարզում իրականացվել են ակնային զննումներ, այժմ աչքի շարժական հիվանդանոցում շարունակվում են խորացված հետազոտությունները, լազերային միջամտությունները, վիրահատությունները, մարզի դպրոցներում՝ ակնային զննումները եւ աչքի խնամքի վերաբերյալ հանրային կրթության դասերը: Ծրագրի շրջանակում Սյունիքի մարզում ակնային ստուգում կանցնի մոտ 1500 մեծահասակ և 900 դպրոցական, աչքի շարժական հիվանդանոցում ակնային խորացված զննում կանցնի մոտ 450 հոգի, որոնցից 130-ը կվիրահատվի կամ լազերային բուժում կստանա: Աչքի շարժական հիվանդանոցի մարզային հաջորդ կանգառը Արմավիրի մարզն է, որտեղ աշխատանքները կսկսվեն հոկտեմբերին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |