Շեքսպիրը՝ հայ և բրիտանացի գրողների դիտակետում. Ներկայացվել է «Սոնետների փոխանակում» ծրագիրը22 սեպտեմբերի 2016 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Հայ բանաստեղծ Կարեն Անտաշյանը և բրիտանացի գրող Ֆիոնա Սեմփսոնը գրառել են շեքսպիրյան թեմաների իրենց մեկնաբանումը` հիմք դնելով գրական համագործակցության հնարավորության Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև: Բրիտանական խորհրդի աջակցությամբ «Գրական տապան 2016» միջազգային փառատոնի շրջանակում կազմակերպվել էր «Սոնետների փոխանակում» ծրագիրը, որի նպատակն է միավորել ժամանակակից գրողների, այսպիսով` խրախուսելով գրական նոր ոճերի փնտրտուքը և գաղափարների փոխանակումը: «Սոնետների փոխանակում» ծրագրի մասնակից Կարեն Անտաշյանը սեպտեմբերի 22-ին իր «Գագոն և տիեզերական ձանձրույթը» բանաստեղծությունը ներկայացրել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողներին: Հանդիպմանն առցանց միացել էր նաև Ֆիոնա Սեմփսոնը` ներկայացնելով իր Drowned Man բանաստեղծությունը: «Շեքսպիրն իր սյուժեներում հերոսների համար ստեղծում է անելանելի վիճակներ: Իմ բանաստեղծության հերոսն էլ է անելանելի վիճակում` ներկայացնելով 30-ն անց երիտասարդների ճգնաժամը», ասել է Անտաշյանը: «Հայ գրողի հետ աշխատելու հեռանկարն անչափ ոգևորիչ է ինձ համար: Շեքսպիրն ազգային հարստություն է, և մեզ համար տպավորիչ է տեսնել, որ նրա ստեղծագործություններից ոգեշնչվում են նաև հայ գորղները», - ասել է Ֆիոնա Սեմփսոնը: «Սոնետների փոխանակում» ծրագիրը «Շեքսպիրն ապրում է» միջազգային նախագծի բաղադրիչ է և իրականացվում է Շեքսպիրի մահվան 400-րդ տարին նշանավորող միջոցառումների շարքում: Նմանատիպ միջոցառումներ արդեն իրականացվել են Եվրոպական մի շարք երկրներում, Վիետնամում, Ինդոնեզիայում և Ռուսաստանում: Կարեն Անտաշյանը հրատարակված երեք գրքի հեղինակ է, արժանացել է մրցանակների և պարգևների: «Գրանիշ» գրական ակումբի համահիմնադիրներից է, որի գլխավոր նպատակն արդի հայ գրողների և գրականության հանրահռչակումն է: Ֆիոնա Սեմփսոնը հրատարակել է 19 գիրք, արժանացել բազմաթիվ մրցանակների: Սովորել է Օքսֆորդի համալսարանում, մասնագիտությամբ ջութակահար է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |