ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծել է Ղարաբաղի շուրջ բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը մամուլի համար արված իր հայտարարության մեջ ասել է, որ ԵԽ-ն ցանկանում է, որ ղարաբաղյան հակամարտությունն իր շուտափույթ լուծումը ստանա: Գոհունակություն հայտնելով բանակցային գործընթացում գրանցված առաջընթացի վերաբերյալ, ԵԽ գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ «ծավալված ռազմական գործողությունների արդյունքում իրենց տները լքած փախստականները կկարողանան վերադառնալ բնակության նախկին վայրերը»:



Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Եվրոպայի Խորհրդում կայացած երկօրյա հանդիպմանը` Թ.Դեւիսն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հետագա բանակցությունների շարունակության անհրաժեշտությունը:



Իր հերթին Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Սան Մարինոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆիորենցո Սթոլֆին կարեւորել է տվյալ խնդրի լուծման ուղիների որոնումն ու քննարկումը: Նա նշել է, որ Եվրոպայի Խորհուրդը շատ է հետաքրքրվում այս հարցով եւ ուշադրության կենտրոնում է պահում ընթացող բանակցային գործընթացը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---