ՀՀ շտապ բուժօգնության ավտոպարկը կնորացվի![]() 22 սեպտեմբերի 2016 - 18:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գործադիրը հավանություն է տվել ՀՀ բնակչության շտապ բժշկական օգնության և սպասարկման 2016-2020-ի ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրին, որի շրջանակում կիրականացվեն շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունների մատչելիությանը, հասանելիությանը, որակի և արդյունավետության ապահովմանը, կյանքին սպառնացող վիճակներում շտապ բուժօգնության ծառայության արդյունավետ կազմակերպմանն ուղղված միջոցառումներ: Մասնավորապես, նախատեսվում է շտապ բուժօգնության մասնագիտացված բրիգադների ձևավորում, ՀՀ և Երևանի շտապ բուժօգնության ավտոպարկի նորացում, ժամանակակից սարքավորումներով և դեղարկղով ապահովում: Շտապ օգնության ծառայության արագ և որակյալ արձագանքման արդյունքում կնվազեն հաշմանդամության և մահացության դեպքերը, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 2011-ին Չինաստանի ապրանքային դրամաշնորհի շրջանակնեում, Հայաստան է բերվել 88 շտապ օգնության ﬔքենա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |