Ալֆորվիլի քաղաքապետ. Ֆրանսիայի Սենատը հավանություն կտա Ցեղասպանության քրեականացման օրինագծին22 սեպտեմբերի 2016 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ Լյուկ Կարվունասին վստահություն է հայտնել որ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը կքվեարկի «Հավասարություն և քաղաքացիականություն օրինագծի ուղղումների օգտին, որով նախատեսվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը: «Մի քանի օրից օրինագիծը կքննարկվի Ֆրանսիայի Սենատում, ես որպես դրա ներկայացուցիչ ցանկանում եմ հավաստիացնել, որ օրինագիծը կընդունվի»,-ասել է Կարվունասին սեպտեմբերի 22-ին լրագրողներն, հայտնում է «Նովոստի-Արմենիան»: Նա հիշեցրել է, որ Ֆրանսիան վաղեմի բարեկամական հարաբերություններ ունի ՀՀ հետ, իսկ 2001-ին Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: «Չեմ կարծում, որ մենք կնահանջնեք այդ ճանապարհից»,-ասել է նա: Նա հիշեցրել է որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր պաշտոնավարման ընթացքում երկու անգամ այցելել է Հայաստան: 2016-ի հուլիսի 1-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը՝ խորհրդարանի ստորին պալատը, ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը: Պատգամավորիներն օրինագծին կողմ են քվեարկել միաձայն: Օրենքի փոփոխությունը նախատեսում է 45000 եվրո տուգանք ու 1 տարվա ազատազրկում մարդկության դեմ հանցագործությունների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության փաստի ժխտման համար: Օրինագծի ընդունումը նախագահ Օլանդի նախընտրական խոստումն էր: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |