Արծվիկ Մինասյանին առաջարկել են բնապահպանության նախարարի պաշտոնը23 սեպտեմբերի 2016 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանին առաջարկվել է բնապահպանության նախարարարի պաշտոնը: Այս մասին լուրը հաստատել է ինքը՝ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հարաբերություններին. «Ես այդ առաջարկությունը քննարկելու եմ կուսակցությունում», - ասել է նա՝ հավելելով. «Հրաժարական տալու խնդիր չկա։ Կառավարության կազմավորումը ենթադրում է նախագահի հրամանագիր՝ վարչապետի համաձայնությամբ։ Ես վստահ եմ, որ վարչապետն ունի մտահոգություն բիզնես լարվածությունը թուլացնելու: Այո, պարոն վարչապետը նոր խնդիրների մասով այլ անձի իմ տեղը տեսնելու ցանկություն է հայտնել», - մեջբերում է Ա1+-ը։ Հարցին, թե արդյոք բացատրություն տրվե՞լ է, թե ինչու Կարապետյանն իրեն չի ուզում տեսնել այդ պաշտոնում, նա պատասխանել է. «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել, որովհետև յուրաքանչյուր վարչապետ ինքն է նախընտրում թիմը», - մեջբերում է Tert.am-ը: Մինասյանը նշել է, որ շարունակում է կատարել իմ պարտականությունները. «Որևէ պաշտոն մեզ համար ինքնանպատակ չէ, մեր համաձայնագրի հիմնական նպատակն է բոլոր ուղղություններով գրանցել առաջընթաց։ Մենք ստանձնել ենք կառավարության գործի ամբողջական պատասխանատվություն և կապ չունի, թե որտեղ ենք այդ պահին պաշտոնավարում»։ ՀՀ կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով քաղաքաշինության նախարարությունը վերանում է, իսկ էներգետկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի ու էկոնոմիկայի նախարարություններն անվանափոխվել են: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |