Հունգարիայի խորհրդարանը պատրաստվում է քննարկել Հայոց ցեղասպանության հարցը նոյեմբերին23 սեպտեմբերի 2016 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերին Հունգարիայի խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովում նախատեսվում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումը: Բանաձևը ներկայացրել է «Կանաչների կուսակցությունը», որը 199 հոգանոց խորհրդարանում ներկայացված է 5 պատգամավորով, թուրքական Haberler կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիա-Հունգարիա խորհրդարանական բարեկամության խմբի նախկին նախագահ, Թուրքիայի հարցերով մասնագետ Թամաս Հեգեդյուսը տեսակետ է հայտնել, որ «Հունգարիան հայկական հարցում Գերմանիայի պես չի վարվի»: Խոսելով խորհրդարանում բանաձևի քննարկման մասին Հեգեդյուսը համոզմունք է հայտնել, որ այն քվեարկության չի դրվի: «Չեմ կարծում, որ Հայկական հարցում Հունգարիան այնպիսի քայլ կանի, որը նման լինի Գերմանիայում կատարվածի հետ: Հունգարիայում մեծ կուսակցությունները չեն աջակցում պատմական դեպքերը խորհրդարանում քվեարկության դնելուն», - ասել է նա: Հեդեգյուսի կարծիքով՝ երրորդ երկների խորհրդարաններում ցեղասպանության հարցի քննարկումը դրա լուծման համար օգտակար չի լինի, հակառակը՝ ավելի կբարդացնի: Հունգարացի գործիչը համոզված է, որ սա միայն Թուրքիայի և Հայաստանի հարցն է, իսկ արտաքին յուրաքանչյուր միջամտություն ավելի շատ վնասում է, քան օգնում: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»: Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել Հաղորդումը ստացվել է բժշկական կենտրոնից Բագրատ սրբազան․ Միայն Le Monde–ին եմ տվել հարցազրույց՝ մնացած բոլորին խնդրելով, որ սպասեն Սրբազանը նաև հայտարարել է, որ հարկ եղած դեպքում կհրաժարվի Կանադայի քաղաքացիությունից Ադրբեջանը ոչնչացրել է Արցախյան և Հայրենական պատերազմների զոհերի հիշատակի հուշարձանը Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին Մարուքյան․ Ի՞նչ է եղել, որ Փաշինյանը Պուտինին խնդրել է` ՌԴ զորքերը մնան Թուրքիայի և Իրանի սահմանին Ըստ նրա՝ երկրի ներսում ասում են՝ ԵՄ ենք գնում, մյուս կողմից Պուտինին խնդրում են, որ ռուսները մնան Թուրքիայի ու Իրանի հետ սահմանին |