«Լենինգրադ» խմբի երևանյան համերգը չեղարկվել է![]() 23 սեպտեմբերի 2016 - 14:53 AMT PanARMENIAN.Net - «Լենինգրադ» խմբի երևանյան համերգը չի կայանա: Լուրը հաստատել են Forpostart Production ընկերությունից, գրում է Panorama.am-ը: «Հոկտեմբերի 19-ին նախատեսված համերգը տոմսերի վաճառքի անբավարար քանակի կապակցությամբ չեղարկվում է»,- նշել են ընկերությունից՝ վստահեցնելով, որ տոմսերի գումարի վերադարձի հետ կապված խնդիրներ չեն լինելու: «Բոլոր տոմսերը ենթակա են վերադարձման այն տոմսարկղերում, որտեղից դրանք ձեռք են բերվել: Եվ քանի որ համերգի կազմակերպիչը հենց Forpostart Production ընկերությունն է, տոմսերի գումարները կարող եք ստանալ անմիջապես՝ տոմսարկղերում վերադարձի պահին»,-ասաել են ընկերությունից՝ հավելելով, որ վերադարձը հնարավոր է նաև առաքումով: Forpostart Production-ը Երևանում պետք է կազմակերպեր նաև Է րոս Ռամազոտիի համերգը, որն այդպես էլ չկայացավ: Ընկերությունը դեռ ամբողջությամբ չի վերադարձրել Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերի գումարները: Հղումներ թեմայով. Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |