Երևանի մետրոյում լուսանկարչական երկու ցուցահանդես է բացվել![]() 23 սեպտեմբերի 2016 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» և «Երիտասարդական» կայարանների սպասասրահներում բացվել են լուսանկարչական ցուցահանդեսներ: ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Երևանի քաղաքապետարանի, Կարեն Դեմիրճյանի թանգարանի և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի համատեղ նախաձեռնությունն է: «Հանրապետության հրապարակ» կայարանում ներկայացվել են Խորհրդային Հայաստանի տարիներին Երևանում և հանրապետության մյուս բնակավայրերում կառուցված քաղաքաշինական բացառիկ շենք-շինություններ ու կոթողներ: Դրանցից շատերը որպես ճարտարապետական ժառանգություն փոխանցվել են նաև մեր անկախ հանրապետությանը: Ցուցադրությունը երևանցիներին ու քաղաքի հյուրերին Խորհրդային Հայաստանի այդ կոթողների մասin տեղեկություններ ստանալու կամ վերհիշելու, իսկ ավելի երտասարդ սերնդի ներկայացուցիչներին ոչ վաղ անցյալի Հայաստանի կառույցների պատմությանը ծանոթանալու լավ հնարավորություն է ընձեռում: Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի սպասասրահում էլ ներկայացվել են Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի, Միհրան Հարությունյանի և մեր մյուս մեդալակիր ու մասնակից մարզիկների մրցելույթների հաղթական դրվագներ: Ցուցահանդեսները կգործեն մինչև հոկտեմբերի սկիզբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |