Օտրի Տրիոն դաս-համերգ է անցկացրել դպրոցականների համար23 սեպտեմբերի 2016 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին Երվանդ Քոչարի թանգարան էին այցելել դպրոցահասակ երեխաներ՝ ծանոթանալու մեծ նկարիչ, քանդակագործ Քոչարի կյանքին, ստեղծագործությանը։ Թանգարանի ցուցանմուշներին ծանոթանալուց հետո դպրոցականներն ունկնդրեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլի՝ Օտրի Տրիոյի համերգը։ Տրիոյի անդամները՝ ֆլեյտահար Ռուզաննա Թովմասյանը, ջութակահար Անժելա Հովհաննիսյանը և ալտահար Արևիկ Կոսյանը, նախ ներկայացրել են անսամբլի ստեղծման պատմությունը, պատմել իրենց երաժշտական գործիքների մասին, խոսել Կոմիտասի կենսագրության, նրա երաժշտական ժառանգության, հայկական մշակույթի մեջ Կոմիտասի դերի մասին, ապա պատասխանել են երեխաների հարցերին։ Օտրի Տրիոն կատարել է Կոմիտասի ստեղծագործություններից, հնչեցին նաև Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Էդուարդ Բաղդասարյանի գործերից։ Տրիոյի երաժիշտները նշել են, որ նման ինտերակտիվ երաժշտական դաս-համերգները շատ արդյունավետ են, մեծ գիտելիքներ են փոխանցում երեխաներին, նրանց մեջ սերմանում սեր երաժշտության նկատմամբ։ Ծրագրի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Օտրի Տրիոյի անսամբլը կազմավորվել է 2016-ին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |