Հայաստանում կանցկացվի exit-poll sms-հաղորդագրությունների միջոցով12 մայիսի 2007 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրություններում դասական exit-poll չի անցկացվի: Նախկինում նախատեսվում էր, որ exit-poll-ը կանցկացնի «Դաշինք» հասարակական կազմակերպությունը, սակայն, կազմակերպության ղեկավար Արման Վարդանյանի խոսքերով, վերջին պահին որոշում կայացվեց ձեռնպահ մնալ exit-poll-ից եւ ուժերը կենտրոնացնել խախտումների մասին ահազանգերի արագ արձագանքման վրա»: Մյուս հասարակական կազմակերպությունը, որն ինչպես ենթադրվում էր, պետք է իրականացներ exit-poll-ը` Արդյունավետ քաղաքականության եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնը նույնպես հրաժարվեց այդ գաղափարից մարդկային ռեսուրսի պակասի պատճառով: «Ընտրությունների ամբողջական պատկերը ներկայացնելու համար նախատեսվում էր exit-poll անցկացնել ողջ հանրապետության տարածքում, այդ նպատակով կազմակերպությունը փորձեց ներգրավել կամավորների, սակայն այդպիսիք չգտնվեցին»,-նշել է կազմակերպության համակարգող Համազասպ Դանիելյանը: Մինչդեռ Հայաստանում կանցկացվի exit-poll sms-հաղորդագրությունների միջոցով: Տվյալ sms-հարցումը կազմակերպում է «Հայ» ռադիոկայանը, որտեղ հրաժարվեցին նշել նման հաղորդագրությունների ընդհանուր քանակը, որոնք նախատեսվում է հղել ընտրողներին, ասելով, որ հարցման արդյունքները կհրապարակվեն այսօր, մայիսի 12-ին, տեղական ժամանակով 20:30-ին: Նշենք, որ Հայաստանի բջջային կապի երկու օպերատորների` «ԱրմենՏելի» եւ VivaCell-ի տվյալներով հանրապետությունում բջջային կապի բաժանորդների ընդհանուր քանակը կազմում է 1 միլիոն է: Իսկ ընտրողների քանակն ըստ ԿԸՀ-ի կազմում է 2 317 810 մարդ: Նշենք, որ բջջային կապի շատ բաժանորդներ մի քանի համար ունեն, ինչը նշանակում է, որ նրանց մեծ մասը դեռեւս անչաձահաս է: Այդպիսով, exit-poll-ի այդ sms-ների տվայլների ներկայացուցչության մասին հազիվ թե կարելի է խոսել, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |