Ստամբուլում հայկական դպրոցների պատերին ռասիստական գրությունների հարցը Թուրքիայի խորհրդարանում է![]() 23 սեպտեմբերի 2016 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի հայկական դպրոցների պատերին ռասիստական գրությունների հարցը հասել է Թուրքիայի խորհրդարան: Թուրքիայում ուսումնական տարվա սկզբից հայկական Սուրբ Խաչ Տպրեվանք և Քալֆայան վարժարանների պատերին գրված ռասիստական գրությունները խորհրդարանի օրակարգ է բերել Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն, ով խնդրել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին առիթի դեպքում պատասխանել, թե ի՞նչ պատիժ է նախատեսվում նման քայլեր իրականացնողների դեմ, Ստամբուլի հայ համայնքի թերթերից ՀայԹերթին հղումով գրում է Tert.am-ը: Սեպտեմբերի 19-ին Ստամբուլի Ուսքյուդար թաղամասի Քալֆայան վարժարանի մոտ թուրք ազգայնականները թողել են «Թող ապրի թուրք ռասսան» գրությունը: Ավելի վաղ` Սուրբ Խաչ Դպրեվանքի պատերի վրա նկատվել էր «Տանջանք հային» գրությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |