Բասկերի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը12 մայիսի 2007 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Բասկերի (Իսպանիա) խորհրդարանի ապրիլի 20-ի ընդլայնված նիստում հռչակագիր է ընդունվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, հռչակագրի տեքստում, մասնավորապես, ասվում է. «Մարդկության պատմության մեջ առաջին ծրագրված եւ կազմակերպված ցեղասպանությունն իրականացվել է երիտթուրքերի` պանթուրքիզմի հետեւողական հետնորդների կողմից, որի արդյունքում սպանվել է գրեթե երկու միլիոն հայ: Այդ հանցագործությունը պետք է դատապարտվի ապագայում նրա կրկնությունից խուսափելու համար: Նաեւ պետք է վերականգնվեն զոհերի ազգային իրավունքները եւ դատապարտվեն մեղավորները: Այդ ցեղասպանությունը պետք է դատապարտվի բասկերի եւ աշխարհի բոլոր ժողովրդների կողմից: Բասկերը դատապարտում են էթնիկ, կրոնական եւ քաղաքական խտրականությունը: Այս հռչակագրով բասկերի խորհրդարանն իր ձայնն է միացնում այլ պետական ինստիտուտների ձայնին, այդ թվում Եվրախորհրդարանի, Եվրոպայի Խորհրդի եւ այլ երկրների խորհրդարանների ձայներին: Բասկերի խորհրդարանը 6 հոդված է ընդունել, որոնք հաստատում են Հայոց ցեղասպանության իրական լինելը, դատապարտում է Թուրքիայի կողմից այդ փաստի սիստեմատիկ ժխտումը եւ Հայաստանի սահմանների շրջափակումը: Ավելին, Բասկերի խորհրդարանը նախագահ Իզասկուն Բիլբաո Բարանդիկի կողմից ստորագրված հռչակագրով իր համակրանքն է հայտնում հայ ժողովրդին եւ սատարում է ժողովրդավարական գործընթացների զարգամանն ուղղված Հայաստանի ջանքերին»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |