Իրանի ԱԳ նախարար. Սիրիայի հարցում փոխզիջում է հարկավոր![]() 24 սեպտեմբերի 2016 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Սիրիայում իրավիճակի կարգավորման համար հարկավոր է օգտվել Իրանի «միջուկային ծրագրի» շուրջ բանակցությունների փորձից, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Այդ մասին նա ասել է ելույթ ունենալով Նյու Յորքում՝ Միջազգային հարաբերությունների խորհրդում: Զարիֆը նշել է, որ «Սիրիայի ապագայի բոլոր պատկերները հիմնված են զրոյական մոտեցման վրա»: Նա հավելել է, որ «միջուկային ծրագրի» շուրջ բանակցությունները նույնպես մեկնարկել են ծայրահեղ տարբեր դիրքորոշումներից: «Դրանք սկսվել են զրոյական հարստացման մասին պնդումներից», ինչը նույնն է, թե ասել ՝ «Ասադը պետք է հեռանա»: Դա չաշխատեց: Անշուշտ մենք պատրաստ ենք որոնել քաղաքական լուծում, որը պետք է ներառի բոլոր կողմերի զոհերին, այդ թվում ՝ կառավարությունը»,-ասել է Զարիֆը: Նա հավելել է, որ մեկ այլ կարևոր խնդիր է ընդդիմության զատումը «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայիններից: Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը չեղարկել է Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը ստանձնել է իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Եվրամիությունը կասեցրել է բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |