«Բժիշկներ առանց սահմանների». Հալեպում 2 օրում ավիահարվածներից 23 մարդ է զոհվել24 սեպտեմբերի 2016 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Ըստ հումանիտար «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության Հալեպի արևելյան հատվածում ավիահարվածների հետևանքով երկու օրում 23 մարդ է զոհվել: «Միայն վերջին երկու օրում հիվանդանոցները, որոնց սատարում է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը, ընդունել է 145 տուժածի և 23 մահ է արձանագրել»,-ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ, գրում է «Կոմերսանտը»: Կազմակերպությունը հայտարարել է, որ օգնում է Հալեպի 8 հիվանդանոցի, իսկ ընդհանուր առմամբ Սիրիայում՝ ավելի քան 150 հիվանդանոցի և բուժկենտրոնի: Սեպտեմբերի 19-ին Բաշար Ասադի ուժերը հայտարարեցին հրադադարի շուրջ համաձայնությունից դուրս գալու մասին, որից մի քանի ժամ անց ընդդիմության կողմից գրավված Հալեպի թաղամասերը ռմբակոծվեցին: ՌԴ ներկայացուցիչները հայտարարեցին, որ ԱՄՆ և նրանց կոալիցիայի կողմից Սիրիայի կառավարական ուժերի ռմբակոծումը սեպտեմբերի 17-ին հարվածի տակ դրեց հրադադարի մասին համաձայնությունը: Հրադադարը Սիրիայում հաստատվել էր սեպտեմբերի 12-ի մայրամուտին, երբ մեկնարկեց մահմեդական Ղուրբան Բայրամ տոնը: Հրադադարը սահմանվել է ըստ ԱՄՆ և ՌԴ պայմանավորվածության և տևելու 10 օր, որին պետք է հաջորդեն երկու երկրների օդային գործողությունները ջիհադական խմբավորումների դեմ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |