Մխիթարյանը վերականգնվել է վնասվածքից հետո և պատրաստ է դուրս գալ մարզադաշտ24 սեպտեմբերի 2016 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերականգնվել է վնասվածքից հետո և պատրաստ է դուրս գալ մարզադաշտ անգլիական պրեմիեր լիգայի 6-րդ տուրում, որը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին: «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի իր դաշտում գործող չեմպիոն «Լեսթերին», հայտնում է Sputnik-Արմենիան: Հայ ֆուտբոլիստի ապաքինման մասին տեղեկությունը հաստատել է նաև անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որը հայտարարել է, որ թիմի կազմում վնասվածքով միայն մեկ ֆուտբոլիստ կա՝ Մարսիալը: Մխիթարյանի վնասվածքը, որը նա ստացել էր Հայաստան-Չեխիա ընկերական հանդիպման ժամանակ, կրկնվեց անգլիական պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման ժամանակ: Խաղը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին և ավարտվել է 1:2 հաշվով՝ «Մանչեսթեր Յունայթեդի» պարտությամբ: Այդ հանդիպումից հետո Մխիթարյանը 10 օրով դուրս էր մնացել շարքից: Հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Հպարտ եմ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», իմ երազանքն իրականացավ: Ոգևորված եմ, որ հանդես եմ գալու նման հարուստ պատմությամբ ակումբում, հույս ունեմ, եր երկար եմ նրա մասը կազմելու: Շնորհակալ եմ Ժոզե Մոուրինյոյին և ակումբին ինձ ընտրելու համար», - ասել է Մխիթարյանը: «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |