Կրկնակի ահաբեկչություն Իրաքի հյուսիում. 13 զոհ կա![]() 24 սեպտեմբերի 2016 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Կրկնակի ահաբեկչություն է իրականացվել Իրաքի հյուսիսում գտնվող Տիկրիթ քաղաքում, որի հետևանքով 13 մարդ է զոհվել, 20-ից ավելին վիրավորվել է: Ըստ նախնական տվյալների, պայթուցիկ սարքերը գործի են դրել երկու մահապարտ ահաբեկիչները քաղաքի մատույցներում: Ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը դեռևս չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը, գրում է «Կոմերսանտը» «Ալ Մայադինի» վրա հղումով: Ավելի վաղ մահապարտ ահաբեկչի ինքնապայթեցումն Իրաքում շիաների սրբավայր համարվող Քերբելա քաղաքի մոտ առնվազն 15 մարդու կյանք է խլել, հայտնում է Reuters գործակալությունը` տեղական ոստիկանության տվյալների վրա հղումով: Այլ տվյալների համաձայն, զոհվել է 18 մարդ: Օգոստոսի 15-ին Իրաքի Քիրքուկ գավառի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել, 20-ը` վիրավորվել: Ինքնաշեն ռումբի պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտավորապես կեսօրին: Ենթադրվում է, որ գրոհի թիրախում ԻՊ կողմից վերահսկվող Ալ Հայուջա շրջաններից փախչող ընտանիքներն են եղել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |