Բաքուն փորձում է խանգարել Արևելյան Հայաստանի մասին զեկույցի ընդգրկմանը Էրմիտաժի համաժողովում

Բաքուն փորձում է խանգարել Արևելյան Հայաստանի մասին զեկույցի ընդգրկմանը Էրմիտաժի համաժողովում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պատմության ազգային թանգարանը պաշտոնական բողոք է հղել ՌԴ Պետական Էրմիտաժին ընդդեմ Արևելյան Հայաստանի մասին զեկույցի ներառման Արևելյան դրամագիտության մասին միջազգային կոնֆերանսում: Խորհրդաժողովը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 26-29-ը, զեկույցը կոչվում է «Դրամահատությունն Արևելյան Հայաստանում (Երևան, Նախիջևան, Ղարաբաղ) (1747-1827թթ.)»:

Ադրբեջանական կողմը «վրդովվել է », քանի որ Երևանը, Նախիջևանն ու Ղարաբաղը Հակոբյանի և Պետրովի զեկույցում ներկայացված են որպես Արևելյան Հայաստանին պատկանող տարածքներ, իսկ 1747-1827թթ. տարածքում շրջանառվող դրամական միջոցները՝ հայկական:

Ուղերձում ասվում է. «Մենք վրդովված ենք զեկույցի ձևակերպմամբ: Մինչ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները լարված են մնում, առճակատման խորացումը տարակուսանք է առաջացնում», հայտնում է Rusarminfo.ru-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---