Ամենայն հայոց Կաթողիկոսն օրհնել է քառյակ ծննդաբերած կնոջը և մանուկներին24 սեպտեմբերի 2016 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն սեպտեմբերի 24-ին այցելել է Էջմիածնի և Երևանի ծննդատներ` հայրապետական իր օրհնությունը բերելու նորածիններին ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Երևանում Ամենայն Հայոց Հայրապետը ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելեց Հանրապետական կլինիկական ծննդատուն: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախ այցելել է ծննդատան նորածնային բաժին, ուր աղոթել է և օրհնել հոբելյանական այս օրերին ծնված մանուկներին, տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Ապա Հայրապետը զրուցել է երիտասարդ մայրերի հետ` նրանց բերելով իր օրհնությունն ու գնահատանքը: Կաթողիկոսը շնորհավորել է և իր օրհնությունն է փոխանցել նաև Մարիամ Թունյանին, ով ՀՀ ԱՆ պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում սեպտեմբերին քառյակ է լույս աշխարհ բերել:
Այնուհետև Ամենայն հայոց Կաթողիկոսը զրույցել է ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատարի, ծննդատան գլխավոր բշժկի և բուժանձնակազմի հետ: Կաթողիկոսը, կարևորելով բժշկի առաքելությունը, իր գնահատանքն է հայտնել ամենքին իրենց ազգօգուտ և նվիրյալ ծառայության համար: Կաթողիկոսն այցեել է նաև Հանրապետական կլինիկական ծննդատան շրջափակում գտնվող մատուռ, ուր աղոթք է բարձրացրել Հայրենիքի անսասանության և նորածինների խաղաղ ու բարօր կյանքի համար: Այցի առիթով Նորին Սրբությունը մատուռին նվիրել է Ս. Աստվածածնի սրբանկար: Նույն օրը Գարեգին Բ Կաթողիկոսն եղել է Էջմիածին քաղաքի Կենտրոնական հիվանդանոցի ծննդատանը: Սեպտեմբերի 3-ին 27-ամյա Մաիրամ Թունյանը Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտուտում բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել քառյակ:Ծնվել է 2 աղջիկ, 2 տղա: Սա կնոջ երկրորդ ծննդաբերությունն էր, նա արդեն նաև 4 տարեկան աղջիկ ունի: Իսկ սեպտեմբերի 2-ին Շիրակի մարզի Շիրակավան գյուղի բնակչուհի 28-ամյա Շուշանիկ Ասատրյանը նույն բժշկական կենտրոնում եռյակ է ունեցել` երեք տղա։ Այս երեխաները նույնպես լույս աշխարհ են եկել բնական ճանապարհով` առանց արհեստական բեղմնավորման։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով կարող է արտակարգ դրություն հայտարարվել «Եթե դա մեր գործերի ընթացին կնպաստի, կարծում եմ, որ մեծ խնդիր չէ նման որոշում կայացնելը»,–ասել է Փաշինյանը Օվերչուկ․ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրում խափանումներ չկան Նա հավելել է, որ Վերին Լարսը նորմալ աշխատում է |