ՅՈւՆԻՍԵՖ. Հալեպում ավելի քան 2 մլն մարդ մնացել է առանց ջրի![]() 24 սեպտեմբերի 2016 - 14:12 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ Հալեպում ինտենսիվ մարտերի հետևանքով ավելի քան 2 միլիոն մարդ մնացել է առանց ջրի: Կազմակերպության տվյալներով՝ առնվազն մեկ ջրի պոմպակայան վնասվել է, իսկ ռազմական գործողությունները թույլ չեն տալիս այն վերանորոգել, BBC-ի ռուսական ծառայությանը հղումով գրում է Tert.am-ը: Բացի այդ, անհրաժեշտ է եղել անջատել կայանը, որը ջուր է հասցնում ապստամբների հսկողության տակ գտնվող քաղաքի արևելյան հատվածներ: Սեպտեմբերի 20-ին Հալեպի արվարձանում գնդակոծության տակ է ընկել հումանիտար օգնություն տեղափոխող ավտոշարասյունը, որը մեկնում էր դեպի ապստամբների կողմից վերահսկվող շրջաններ: Շարասյունը պատկանում էր ՄԱԿ-ին և Կարմիր մահիկի սիրիական բաժանմունքին: Ըստ սիրիական հակակառավարական ակտիվիստների և Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի, հարվածը հասցրել են սիրիական կամ ռուսական ինքնաթիռները: Ըստ չհաստատված տվյալների, ավիահարվածից զոհվել է 12 մարդ: Ըստ ՄԱԿ ներկայացուցչի, 31 բեռնատարից առնվազն 18-ը վնասվել է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |