Սասունյան. Սփյուռքի ռեսուրսների միայն 5%-ը կարողացել ենք օգտագործել![]() 24 սեպտեմբերի 2016 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կարողացել է օգտագործելսփյուռքի ռեսուրսների միայն 5%-ը: Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ամերիկահայ գրող, հասարակական ակտիվիստ, «Կալիֆորնիա կուրիեր» (The California Courier) թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը: Նա նշել է, որ Հայաստանն ունի 3 միլիոն բնակիչ, աշխարհում ապրում է 7 միլիոն հայ: «Հակառակ Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված բոլոր փորձերին՝ ոչ մի մեծ հաջողության չենք հասել, հավանաբար կարողացել ենք օգտագործել սփյուռքի ռեսուրսների միայն 5 տոկոսը»,- ասել է նա՝ հավելելով, որ կան միլիոնավոր հայեր, ովքեր Հայաստանում չեն եղել, կան հայեր, որոնք նույնիսկ չգիտեն, որ Հայաստանն արդեն 25 տարի է անկախ պետություն է: Սասունյանը թվարկել է անկախության տարիների մի քանի ձեռքբերում: Նախ՝ Արցախի անկախացում, որը ոգևորել է ամբողջ հայությունը: Ըստ Սասունյանի՝ թեպետ Հայաստանը 25 տարի երկու կողմից շրջափակման մեջ է, հայ ժողովուրդը կարողացել է հնարամիտ ձևով միջոցներ գտնել և գոյատևել, որոշ չափով տնտեսական աճ արձանագրել, գրում է Panorama.am-ը: «Հավանաբար եթե այլ երկրներ նման վիճակում լինեին, վաղուց արդեն չէին կարող գոյատևել»,- ընդգծել է նա: Խոսելով բացասական երևույթների մասին՝ Սասունյանը նշել է. «Առաջինը՝ սարսափելի արտագաղթն է, որը հավանաբար անկախ Հայաստանի պատմության մեջ գոյատևման ամենամեծ վտանգն է: Հնարավոր չէ փոքր մի պետություն ավելի փոքրանա ու փոքրանա: Այդ դեպքում պակասում է և մարդկային ուժը, և բանակը, և տնտեսական ու քաղաքական ուժը»: Ըստ նրա, մարդ պետք է առնվազն ապրուստի տարրական պայմաններ ունենա՝ աշխատանք, եկամուտ, որպեսզի երեխաներին կարողանան մեծացնել, ուղարկել դպրոց, արժանավայել ապրել: «Ժողովրդի մեծամասնության մոտ դա տակավին բացակայում է»,- ընդգծել է Սասունյանը: Նա հույս է հայտնել, որ նոր կառավարության աշծատանքի արդյունքում փոքր ձեռքբերումներ կնկատվեն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |