Շվեյցարիայի բնակիչները թույլ են տվել հատուկ ծառայություններին հետևել իրենց![]() 26 սեպտեմբերի 2016 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիայի քաղաքացիները հանրաքվեում քվեարկել են Հետախուզության դաշնային ծառայության լիազորությունների ընդլայնման օգտին, ինչը թույլ կտա հատուկ ծառայությունների աշխատակիցներին գաղտնալսել բնակիչների հեռախոսներն ու հետևել նրանց էլեկտրոնային փոստին, հայտնում է BBC-ին: Ըստ հեռուստաալիքի, Շվեյցարիայի բնակչության 65,5%-ը քվեարկել է հատուկ ծառայությունների լիազորությունների ընդլայնման օրենքի օգտին: Նշվում է, որ հատուկ ծառայությունները նման տիպի գործողություններ կարող են իրականացնել միայն դատարանի որոշմամբ: Ըստ նախաձեռնության կողմնակիցների, դա թույլ կտա զերծ պահել մարդկանց ահաբեկչական սպառնալիքից: Նոր օրենքի հետ միաժամանակ միջոցներ կձեռնարկվեն հետախուզական ծառայություններին հետևելու համար: Մասնավորապես, կստեղծվի հատուկ դաշնային տրիբունալ և դաշնային խորհրդականների ինստիտուտ, որոնք կարտոնեն տեղեկատվության կորզումը: Կառավարությունը հավաստիացրել է, որ նոր լիազորությունները կկիրառվեն միայն առանձնապես վտանգավոր հանցագործներին հետևելու համար: Շվեյցարիայի պաշտպանության նախարար Գի Պարմելանը նշել է, որ նույնիսկ օրենքի ընդունումից հետո Շվեյցարիայի հատուկ ծառայությունների լիազորությունները շատ ավելի պակաս կլինեն ԱՄՆ և մի քանի արևմտաեվրոպական երկրների նմանատիպ կառույցների լիազորություններից: Վերոնշյալ հարցից բացի հանրաքվեի էր դրվել կենսաթոշակները 10 տոկոսով բարձրացնելու և բնական պաշարների օգտագործումը կրճատելու մասին հարցերը, որոնց Շվեյցարիայի բնակչությունը հավանություն չի տվել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |