Կանադայում «Հուսո անտառ» է բացվել ի հիշատակ Ցեղասպանության զոհերի

Կանադայում «Հուսո անտառ» է բացվել ի հիշատակ Ցեղասպանության զոհերի

PanARMENIAN.Net - Կանադական Օնտարիո գավառի Յորք տարածաշրջանի Մերքեմ քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված զբոսայգու օծման արարողությունը, հայտնում է York Region-ը:

«Հուսո անտառ» անվանումը կրող արարողությանը ներկա էին դաշնային, շրջանային և տեղական կառավարման մարմինների պաշտոնյաներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության Կանադայի կոմիտեի անդամները: Արարողությանը մասնակցել է նաև Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը:

«Մենք գիտենք, թե ինչ է նշանակում Ցեղասպանություն, դրա պատմությունն ու այդ մասին գիտելիքների նշանակությունը: Մենք պետք է շարունակենք ուսուցանել, կրթել ոչ միայն այսօր, վաղը կամ առաջիկա 100 տարում, այլ միշտ, քանի որ, ցավոք, նման երևույթները շարունակվում են»,-ասել է Եգանյանը:

«Հուսո անտառը» Կանադայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նախագծերից է: Զբոսայգին հիմնվել է 4 տարի առաջ:

Այգին նախագծել է հայտնի լանդշաֆտային ճարտարապետ Հեյգ Սեֆերյանը, որտեղ 100 տեսակի ծառ կա, որոնք ծաղկման շրջանը տարբեր է:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---