70 բեռնատարով մարդասիրական օգնություն է հասցվել Սիրիայի պաշարված շրջաններին![]() 26 սեպտեմբերի 2016 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Վերջին 6 ամսում առաջին անգամ մոտ 70 բեռնատարով մարդասիրական օգնություն է հասցվել Սիրիայի 4 պաշարված շրջան: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտնել է, որ ավտոշարասյունը սննդամթերք ու դեղորայք է հասցրել Դամասկոսի մոտակա Մադայա և Զաբադանի քաղաքներ, Իդլիբ գավառի գյուղեր` Ֆուա և Քեֆրայա, հայտնում է BBC-ին: Մադայայում, որը գտնվում է Լիբանանի հետ սահմանին և վերահսկվում է ապստամբների կողմից, մոտ 40.000 մարդ է մնում: Կառավարական զորքերը մոտ մեկ ամիս է պաշարված են պահում քաղաքը: Զաբադանիում մոտ 1000 խաղաղ բնակիչ կա: Ըստ ՄԱԿ տվյալների, Քեֆրայայում և Ֆուայում մոտ 20.000 մարդ է մնում: Այդ գյուղերը պաշարված են ապստամբների կողմից 2015-ի ապրիլից:Ավտոշարասյան մասնակիցներից մեկը պատմել է, որ հումանիտար բեռների առաքումը հաջող է անցել: Ավելի վաղ Հալեպի արվարձանում գնդակոծության տակ էր ընկել հումանիտար օգնություն տեղափոխող ավտոշարասյունը, որը մեկնում էր դեպի ապստամբների կողմից վերահսկվող շրջաններ: Շարասյունը պատկանում էր ՄԱԿ-ին և Կարմիր մահիկի սիրիական բաժանմունքին: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ Հալեպում ինտենսիվ մարտերի հետևանքով ավելի քան 2 միլիոն մարդ մնացել է առանց ջրի: Կազմակերպության տվյալներով՝ առնվազն մեկ ջրի պոմպակայան վնասվել է, իսկ ռազմական գործողությունները թույլ չեն տալիս այն վերանորոգել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |