Իրավապաշտպաններ. Հալեպում հրադադարի վերջին ձախողումից հետո առնվազն 200 մարդ է զոհվել26 սեպտեմբերի 2016 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Ավելի քան 200 մարդ է զոհվել ապստամբների հսկողության տակ գտնվող Հալեպի արևելյան շրջաններում սիրիական բանակի հարձակման հետևանքով: Այդ մասին հայտնում են իրավապաշտպաններն ու զգուշացնում են, որ այդ թիվը կարող է աճել, երբ մաքրվեն փլատակները, և ռազմական գործողությունները շարունակվեն: Ըստ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի գնահատականի, այն պահից ի վեր, երբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դուրս եկավ հրադադարի մասին պայմանավորվածությունից, զոհերի քանակը Հալեպում հասավ 213-ի: Միայն սեպտեմբերի 25-ին քաղաքում առնվազն 26 մարդ է զոհվել, հայտնում է BBC-ին: Ավելի վաղ ՄԱԿ ԱԽ Սիրիայի գծով արտահերթ նիստում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը մեղադրեց ՌԴ-ին Սիրիայում իրավիճակի մասին կեղծ լուրեր տարածելու մեջ և անվանեց Մոսկվայի գործողությունները բարբարոսություն: Ի պատասխան ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մեղադրեց ԱՄՆ-ին հրադադարը չպահպանելու մեջ: Ըստ ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դը Միստուրայի, Հալեպում գնդակոծությունների հետևանքով վերջին օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել, այդ թվում տանյակ կանայք ու երեխաներ: Ավելի քան 30 չափավոր խմբավորում` Ազատ սիրիական բանակի գլխավորությամբ, հայտարարություն է ստորագրել այն մասին, որ Հալեպում ռուսական ավիացիայի մասնակցությամբ ռմբակոծությունների սաստկացումն անիմաստ է դարձնում հետագա քաղաքական բանակցությունները: Սեպտեմբերի 22-ին սիրիական բանակը հայտարարեց Հալեպի ապստամբների կողմից գրավված շրջանների վրա նոր հարձակման մասին: Դրանից հետո քաղաքի արևելյան շրջանները նոր ավիահարվածների ենթարկվեցին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |