Deutsche Welle-ն հայց է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի իշխանությունների26 սեպտեմբերի 2016 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Deutsche Welle (DW) մեդիակորպորացիան Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարար Ակիֆ Չաղաթայ Ղըլիչի հետ հեռուստատեսային հարցազրույցի նյութերի առգրավումից հետո քաղաքացիական հայցով դիմել է Անկարայի դատարան: Հարցազրույցը նկարահանվել է սեպտեմբերի 5-ին Conflict Zone ծրագրի համար, որի հաղորդավարն է Միշել Ֆրիդմանը: Նկարահանումից անմիջապես հետո նախարարության մամուլի քարտուղարն անսպասելի հայտարարել է, որ նախարարի հետ զրույցը հրապարակման ենթակա չէ և բոլոր նկարահանված նյութերն առգրավվել են: Խմբագրությանը նյութը չի վերադարձվել սահմանված ժամկետում, որից հետո էլ DW-ն դատարան է դիմել, հայտնում է ՌԲԿ-ն: Deutsche Welle-ն նշում է, որ Ղըլիչի հետ հարցազրույցում քննարկվել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը և դրան հաջորդած զանգվածային ձերբակալությունները: Անդրադարձ է եղել նաև խոսքի ազատությանն ու կանանց վիճակին: «Այդ գործողությունները ոչ մի ընդհանուր բան չունեն օրենքի գերակայության և ժողովրդավարության հետ: Մենք կոչ ենք անում թուրքական կողմին անհապաղ վերադարձնել մեր տեսանյութը»,-ասվում է մեդիակորպորացիայի գլխավոր տնօրեն Պետեր Լիմբուրգի հաղորդագրության մեջ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |